smbatgogyan (smbatgogyan) wrote,
smbatgogyan
smbatgogyan

Մակեմակիկա

Շաբաթվա վերջը հագեցած էր իրադարձություններով և զարմանալի իրադարձություններով: Սակայն տեղի ունեցած ամեն ինչից առանձնացավ մեկը, որի մասին էլ հիմա դուք կիմանաք:
Գնացել էի գյուղ, որը գտնվում է Վրաստանում` Ջավախքում: Այնտեղ արդեն մի-քանի տարի է, ինչ դպրոցներում փորձում են վերացնել հայերենը: Սակայն նրանց մոտ ոչինչ չստացվեց` ծնողները հրաժարվեցին իրենց երեխաներին քիմիա, աշխարհագրություն և համաշխարհային պատմություն սովորեցնել վրացերենով: Արդյունքում առ այսօր բացի վրացերենից մյուս բոլոր առարկաները սովորում են հայերեն: Վրացական իշխանությունները գնացին առաջ և սկսեցին առաջին դասարանցիներին վրացերենով լրացված օրագրեր, տետրեր և պայուսակներ բաժանել: Բացի դրանից վրացերենի դասատուները հատուկ (բյուջեում նախատեսված կետ կա)կոնֆետներ էին բաժանում վրացերեն բանաստեղծություն սովորող երեխաներին: Ի հակակշիռ դրան Հայաստանն անվճար դասագրքեր էր ուղարկում Ջավախքի դպրոցներին:
Սակայն ուժերի բալանսը կարծես թե փոխվում է հօգուտ Վրաստանի: Վրաստանի կրթության նախարարությունը սկսել է հայերեն լեզվով դասագրքեր տպել Վրաստանի հայկական դպրոցների համար և պարտադրում է ուսանել այդ գրքերով: Ահա այդ գրքերից մեկը, որով թվաբանություն է սովորում իմ երկրորդ դասարանցի ազգականը:




Եթե գրքի կազմի վրա սխալ է գրված առարկայի անվանումը, ապա պատկերացրեք թե ինչ է կատարվում գրքի ներսում: Բացարձակ սխալ շարահյուսություն և ահռելի քանակությամբ տառասխալներ:
Subscribe
  • Post a new comment

    Error

    Anonymous comments are disabled in this journal

    default userpic

    Your reply will be screened

    Your IP address will be recorded 

  • 6 comments