[info]smbatgogyan


Արդեն 3-րդ շաբաթն է հայտնի մտքեր են ինձ այցելում


Ախպերություն Վիոլետ Գրիգորյանի հե՞տ
[info]smbatgogyan
Այսօր facebook-ով Վիոլետ Գրիգորյանի հետ ընկերություն անելու առաջարկ ստացա: Բռռռռռ: Իրոք որ նա էր:



Ոմանք նրան համարում են "մեր ժամանակների Չարենց" (ու մի բան էլ ավել): Եթե հենց Չարենցը լիներ facebook-ում, ապա նրան միանգամից կավելացնեի ընկերներիս ցուցակում, սակայն "մեր ժամանակների Չարենց"-ին ձեռքս չգնաց ավելացնելու: Որովհետև մեկ էլ տեսար իր բանաստեղծություններում գրածի պես անի

Ես իմ բերանով քեզ կմոտենամ )

Սմբատը գողացավ դա Վինչիի փառքը , բայց միևնույն է, Ղարաբաղը մերն է
[info]smbatgogyan
Այո, այո, պատմվածքի հեղինակն էր Լեոնարդո դա Վինչին: Եվ միակ ճիշտ պատասխանը տվել էր [info]noni_no -ն, չնայած նա էլ սկզբում կասկածում էր Սմբատի և Կոելյոյի միջև(տես մեկնաբանությունները): Հարցմանը մասնակցած սակավաթիվ անձանց հիսուն տոկոսը կարծում էր, որ պատմվածքի հեղինակը Սմբատն է: Եվ դա պատահական չէր: Հարցադրումն այնպիսին էր, որ ակամա ընտրում էին Սմբատին: Այս քվեարկությամբ ես ցանկանում էի իմ բողոքն արտահայտել համընդհանուր դեմոկրատիայի և մեծամասնության իշխանության դեմ :)

Տեսե՞լ եք արդյոք ֆոն Տրիեյի "Մոնդերլեյ" ֆիլմը: Այնտեղ գլխավոր հերոսուհին փորձում է ստրուկներին դեմկոկրատական սկզբունքներ սովորեցնել: Եվ ուսման ընթացքում դիմում է հետևյալ հնարքին
- Գյուղի միակ ժամացույցն աշխատացնելիս նա մի քանի մարդկանց հարցնում է թե ժամը քանիսն է: Գյուղացիները նայում են արեգակին և նրանցից մեկն ասում է, որ ժամը 14.30 է, իսկ մյուսը` 14.00 : Եվ երկուսի ասածն էլ հաշվի առնելու համար հերոսուհին ժամացույցը ուղղում է 14:15 -ի վրա: Ֆիլմի վերջաբանում, հոր հետ պայմանավորված ժամին, հերոսուհին մեկնում է գյուղի դարպասների մոտ, որտեղ նրան պետք է սպասեր հայրը: Հայրը նախօրոք զգուշացրել էր, որ դստեր ուշանալու դեպքում կհեռանա և այլևս չի վերադառնա: Եվ հայրը չկար... պատճառն այն էր, որ ժամը սխալ էին ուղղել և հերոսուհին ուշացել էր:

Փաստորեն Տրիեն ուզում էր ասել, որ ամեն ինչ չէ, որ պետք է որոշել մեծամասնության ցանկությամբ: Կան բաներ, որոնք քննարկման ենթակա չեն: Օրինակ, եթե անգամ աշխարհի 199 երկրներ որոշեն, որ Ղարաբաղը լինելու է Ադրբեջանի տարածքում, ապա միևնույն է, այդպես չի լինի:

Հեքիաթ
[info]smbatgogyan
Մայր առյուծը

Զինված սուրսայր նիզակներով և տեգերով` ծպտյալ որսորդներն ավելի ու ավելի էին մոտենում: Մայլ առյուծը, որ կերակրում էր ծծկեր կորյուններին, հանկարծ օտարի հոտն առավ ու զգաց վտանգի մոտիկությունը: Բայց արդեն ուշ էր: Որսորդները գազանին շուրջկալել էին` ամեն րոպե նրան խոցելու կազմ-պատրաստ:
ԶԻնված մարդկանց տեսքից առյուծն ընկրկեց: Նա ուզում էր գլուխն առնել, փախչել, մեկ էլ փոխեց մտադրությունը, չէ որ այդ դեպքում իր կորյունները հեշտ ու հանգիստ կընկնեին որսորդների ձեռքը:
Մայրը վճռեց զավակներին փրկել սեփական կյանքի գնով: Գլուխն այնպես կախելով, որ չտեսնի իրեն ուղղված նիզակները` նա հուսահատ թռիչքով խոյացավ մարդկանց վրա և նրանց փախուստի մատնեց: Անօգնական կորյունները փրկված էին:


Poll #1320711 Ո՞վ է հեղինակը
Open to: All, detailed results viewable to: All, participants: 8

Ո՞վ է հեղինակը

View Answers

Սմբատ Գոգյան
4 (50.0%)

Եզոպոս
1 (12.5%)

Մխիթար Գոշ
1 (12.5%)

Պաոլո Կոելյո
1 (12.5%)

Լեոնարդո դա Վինչի
1 (12.5%)


10 самые знаменитые книжние персонажы
[info]smbatgogyan
Как продолжение книжной темы, хочу поделиться со следующими наблюдениями. Некоторое время тому назад думал над вопросом — какие литературные герои являются самыми популярными и известными? Естественно Христос, Могаммед, Ной, и другие религиозные "герои" не были в расчете. Думал-думал, проводил опросы и понял, что ярких литературных персонажей не так уж много. Даже 10-и героев однозначным образом не удается выбирать. В результате опроса составил список 10-и самых популярных. Ниже приведен список, можете заглянуть, но было бы интересно, если перед просмотром составили бы свой ТОП 10, или хотя бы ТОП 5, оставили в комментах и сравнили бы свой список со статистическим списком.
список ТОП 10 )

LOADING ... 30% LOADED
[info]smbatgogyan
Несколько лет тому назад в инете нашел список ста произведений, которые внесли наибольший вклад в мировой литературе. Опрос был проведен журналом Гвардиан, в котором принимали участие писатели и литературоведы из разних стран. Самым выдающимся произведением был признан Дон Кихот Сервантеса.
Список мне понравился и стало стыдно, что был знаком с содержанием только 19 произведений. Тогда палочкой выручалочкой оказался старик Шекспир. читать дальше )

Home