Այդ սերիալը հավանող բոլոր անձանց (չհավանողներին առավել ևս) առաջարկում եմ դիտել ռեժիսոր Ալեքսանդր Լասլոյի 80 րոպեանոց "Յարիկ" ("Ռոբինզոն Յարիկ") ֆիլմը:
Ֆիլմում պատմվում է վեց տարեկան երեխայի մասին, որը մոր հետ ժամանում է Մոսկվա` հորը գտնելու նպատակով, և շատ շուտ որբանում է: Մոսկվայում թափառելու ընթացքում նրան են հանդիպում տարբեր լավ և վատ մարդիկ: Լավ մարդկանց թվում է Մոկսվայում գրանցում չունեցող հայ էմիգրանտը, որը Յարիկին շալախո պարել է սովորեցնում: Իսկ ֆիլմը դիտելուց հետո զգում ես, որ իրոք մարդկությունը հատել է բարոյականի բոլոր սահմանները, որ պետք է փոխվել դեպի լավը: Մի խոսքով խորհուրդ եմ տալիս դիտել այդ փոքրաբյուջե ֆիլմը: Ֆիլմի մասին ավելի մանրամասն այստեղ
http://www.ruskino.ru/robinzon_yari
