[info]smbatgogyan


Արդեն 3-րդ շաբաթն է հայտնի մտքեր են ինձ այցելում


CQG սերիա
[info]smbatgogyan
ՄԻ անգամ Սևանն ասաց, որ վրացիները չեն ձգտում իրենց ավտոմեքենաների համար GOLD համարներ ունենալ: Այդ իսկ պատճառով այնտեղ ավտոմեքենաների համարներ աճուրդով չեն վաճառվում: Այնտեղ կա համար վերցնելու երկու տարբերակ, վճարում ես 20 լարի ու տալիս են առաջին իսկ պատահածը, կամ էլ վճարում ես 45 լարի ու ընտրում ցանկացած ազատ համար: Վրացիները նախընտրում են առաջին տարբերակը, իսկ վրաստանի հայերը` երկրորդ:

Եթե վրաստանում հանդիպեք XDR, BOZ,... սերիաների համարներ, ապա իմացեք, որ ղեկին նստած է վրացի: Իսկ եթե հանդիպեք DON, TON, IJI, OOQ, ARM,... սերիաների համարներ, ապա ղեկին հայ է: Օրինակ, Սևանի մեքենայի համարն է ZIG-777, իր հոր մեքենայինը NAT-111, իսկ մյուս քեռուս որդունը SJL-777:
Բայց վերջին անգամ մի տարօրինակ համար տեսա ` CQG սերիայով: Այդ համարը պարզ չէր, վրացու է պատկանում, թե՞ հայ ծրագրավորողի:

Home