Երեկ երեկոյան կատարեցի հետևյալ ճամփորդությունը.
44 համար երթուղայինով - Կայարանից մինչև Օպերա
Ոտքով - Օպերայից մինչև Մետրո Երիտասարդական
69 համար երթուղայինով - Մետրո Երիտասարդականից մինչև Նորքի 7-րդ զանգված
Օպերայից Մետրո Երիտասարդական քայլելիս կողքիս կանգնեց 2106, որի վարորդը հարցրեց Ամեգա կլուբի տեղը, ես էլ նրան բացատրեցի Օմեգա գիշերային ակումբի տեղը: Սակայն այժմ դրա մասին չէ, որ ուզում եմ պատմել:
Ճանապարհորդության հենց սկզբից որոշեցի հեռախոսովս գրառել ճանապարհին հանդիպած բոլոր տաքսի ծառայությունների անուննեըը: Այդպես ժամանակը շատ արագ անցավ և շուտ տուն հասա: Իսկ այսօր առավոտյան էլ հաշվեցի և տեսա, որ հավաքվել է ... 110 անուն: Ստորև բերված է այդ ցուցակը և ազնվորեն ասում եմ, որ դրանք բոլորն էլ ինձ հանդիպել են երեկ երեկոյան: Միգուցե մի-քանիսի անունները սխալ եմ տեսել, բայց միտումնավոր սուտ անուններ չեմ հորինել: Ցուցակը բաժանել եմ մի քանի խմբի:
1.
Տեղանուն Փարվանա, Ялта, Այնթափ, Ջավախք, Վան, Կիևյան, Անի, Արաբկիր, Ararat, Troy, Ապարան, Fort Boyard, Nor-Norq, Երևանյան.
2.
Մարդու անունSofia, Էդել, Gor+, Արինե, Դեվիդ, Alex, Նար-Դոս, Մերգելյան, Apollon, Hera, Hovo, Նոյ, Ռոզել, Միլենա, , Ofeli, Նարեկ, David, Արփի, Էլենա.
3.
Մայկայի 'ռազմեր'XXL, XL.
4.
Կոշիկի 'ռազմեր'21.
5.
ՏառերX, Z.
6.
Հայերեն գրված հայերեն բառերուռենի, մանանդ, Սուրհանդակ, Բարև, Ճեպընթաց, Սամահար, , Բարի, Պանդա, Բյուրեղ.
7.
Հայերեն գրված այլալեզու բառերԳամսեն, Ռալլի, Անգել, Բրաշ, Շերիֆ, Էլեգանտ, Էքստրա, Ույուտ, Սեգա, Կարմել, Լունա, Սեկաս, Busy, , Կիրզա, Օրանժ.
8.
Ավտոմեքենայի մոդելgolf, Lada.
9.
Web BrowserՕպերա.
10.
Այլալեզու բառեր Royal, prince, love, luxe, Amigo, Tom & Jerry, Randevu, 6&5 s&f, Konvert, kaiser, mayak, BTS, Markiza, Comfort, Elit, San, Senat, Rolart, Elite, Relax, Serviton, VIP, Just, Busy, Karat, N1, Taxi Tour, Voyage, s&v, Golden Cab, Peg, Sweet, Lucky, Jack, King, Isis, MMC, Amigo, NewVan, King Relax, Vas comfort, Van Dav, Serviton.
11.
Մտքի շեդեվրերHuisi Karavan, Zolotoy Dyuk, Har gal, Վիկ-Լյուդ, Chev.
Եթե 1-10 խմբերի անուններն ինչ-որ ձև հնարավոր է բացատրել թե ինչու են դրվել տաքսի սերվիսներին (Ծննդավայր, սիրուհու անուն, երեխաների սկզբնատառեր,...), ապա 11-րդ խմբի անուններն ինձ համար լրիվ անհասկանալի են: Կարող եք բացատրել, թե ինչո՞ւ է հայկական "Հույսի քարավան" և ռուս-հայկական համատեղ "Золотой ձուկ" տաքսի սերվիսների անունները գրված տրանսլիտով: