[info]smbatgogyan


Արդեն 3-րդ շաբաթն է հայտնի մտքեր են ինձ այցելում


Գտնողին խոստանում եմ դրամական պարգև
[info]smbatgogyan
Կորցրել եմ վրանս, որը գնել էի երկու տարի առաջ: Նրանով մեկնել էի ռոք փառատոնի, Jethro Tull-ի համերգին, Արագած: Ունեմ շատ լավ հիշողություններ այդ վրանի հետ կապված: http://picasaweb.google.com/gogyan/2007#

Ահա վրանիս ներքին հարդարանքը




Իսկ ահա վրանիս տեսքը դրսից


Վրանս վերջին անգամ տեսել են ՀՀ Ոստիկանության աշխատակիցները` Օպերայի և Բալետի ակադեմիական թատրոնի հրապարակում: Ահա այն


Վրանիս մասին տեղեկություն ունեցող բոլոր անձանց խնդրում եմ ինձ տեղյակ պահել:

ՀԳ. Ու թեև արդեն նոր վրա եմ գնել, սակայն չեմ կարողանում մոռանալ կորած վրանս: Շատ էի սիրում գիշերով մուտքի մոտ նստած նրբերշիկ խորովել:


Home