[info]smbatgogyan


Արդեն 3-րդ շաբաթն է հայտնի մտքեր են ինձ այցելում


Good bye Macadamian
[info]smbatgogyan
Երեկ Մակադամիանում իմ ու [info]vassabi78-ի աշխատանքային վերջին օրն էր: Խոշոր հաշվով կրճատման տակ ընկանք: Բայց դե երկուսիս ուզածն էլ դա էր: Համ կրճատեցին, համ էլ կոմպենսացիա են վճարելու: Անձամբ ես 2008-ի մայիսից հոգնել էի այդ ֆիրմայից ու անընդհատ տնօրենին ասում էի, որ ուզում եմ դուրս գալ: Նույինիսկ մի պահ չդիմացա ու հոկտեմբերին երեք ամսով իմ հաշվին արձակուրդ վերցրեցի: Հունվարին էլ, երբ վերադառնալուս ժամանակն էր, կրիզիսը չոքեց Մակադամիանի միջանցքներում: 9 հոգու կրճատելու էին: Այդ պահին ես ասում էի, որ տված գործը չեմ անելու, [info]vassabi78-ն էլ արդեն հինգ ամիս Մակադամիանից չորս մարդկանց աշխատացնում էր ուրիշ պրոյեկտի վրա: Հոգնելով ինձանից ու վախենալով [info]vassabi78-ից երկուսիս էլ կրճատեցին: Բարով-խերով ես ու [info]vassabi78-ն ընկանք կրճատման ցուցակի մեջ:
Հետո էլ, երբ գործերը դզվեցին, պետք է հետ վերցնեին: Ես տնօրենի հետ քյալլա տվեցի, իսկ [info]vassabi78-ն էլ հելավ ու ոչ հավայի տեղը գնաց Հավայան կղզիներ: Դրանից հետո մեզ հետ վերցնել չէր լինի: Մենակ մի բան չէր դզում, որ հունվարի վերջին մայլ սերվերը փոխելուց հետո դարձել էի Smbat Galstyan: Ու ինչքան ասում էի, որ դզեն, չէին դզում: Երեկ երեկոյան էլ գրեցի հետևյալ նամակս ու հիմնարկից ռադս քաշեցի:

Hargeli bazhanord,

Stipvac em texekacnel dzez, vor Smbatn ailevs carajutiunner
chi matucelu Macadamian-in. Carajutiunneri matucman dadarecman
patchary voch mi kerp chi arnchvum Macadamiani ail bazhanordneri
het poxharaberutiunnerov. Ainpes vor es im het tanum em miajn lav
hishoxutiunner. Dzezanic shaterin es sireci, vomanc het mtermaca,
vomanc el uxxaki chhascreci chanachel. Dra hamar nerox exeq.
Ovqer vor im masin kpahen lav hishoxutiunner, hastat chen morana,
vor es Smbat Gogyann em. Isk ain mardik, ovqer chen chanachum,
kam el poshmanel en, vor chanachum en :), tox mnam Smbat Galstyan,
aidpes e indz chanachum Macadamiani administracian. Mi xosqov hajox.

Smbat

Բայց երեկ կիթառս ու Հայաստանի դրոշս թողեցի հիմնարկում: Այսօր էլ եմ գնալու, որ դրանք վերցնեմ:

Կուրսը լողացող չէ, պարզապես լողացվում է:
[info]smbatgogyan
Ինչպես գիտենք, Կենտրոնական Բանկն անցել է "լողացող կուրսի": Բայց վստահ չեմ, որ այն լողացող է: Այն պարզապես պատասխանատվությունից փախչելու միջոց է: Այժմ մի-քանի խոսք այն մասին, թե ինչպես դա պատահեց:
Այն, որ մարտի չորսին դոլլարի պաշտոնական փոխարժեքը սահմանվելու է 370 դրամ, իմացա մարտի երեքին ժամը 12:35 րոպե: Զանգահարեց իմ լավագույն ընկերն ու ասաց հետևյալը
- Կենտրոնական Բանկը զանգահարել է բանկերին ու ասել, որ մարտի չորսի պաշտոնական կուրսը սահմանվելու է 370 դրամ:
Ինչպես տեսնում ենք բանկերն անմիջապես օգտվեցին այդ առիթից ու անցան գործի: Ինչպես տեսնում եք, այդ ինֆորմացիան ապատեղեկատվություն չէր և ԿԲ այսօրվա կուրսը սահմանվել է 372 դրամ: Այդ մի նախադասությունն էլ բավական էր, որպեսզի հնարավոր լինի վերականգնել իրականությունը: Ահա թե ինչպես է եղել ամեն ինչ:

Պարզ դառնալու համար ասեմ, որ "Լողացող կուրս" տերմինը նշանակում է, որ Կենտրոնական Բանկը չի որոշում դրամի փոխարժեքը, այլ այն սահմանում է նախորդ օրվա առք ու վաճառքի միջին գինը: Ի՞նչ է ստացվում: Կենտրոնական Բանկն իր վրայից հանում է պատասխանատվությունը` անձամբ դրամն արժեզրկելու հարցում: Դրա համար էլ անցնում է լողացող կուրսի: Բայց որպեսզի այդ մարտավարությամբ կարողանա արժեզրկել դրամը, անհրաժեշտ է, որ բանկերում մարտի երեքին փողը փոխանակվի 370-ից բարձր գնով: Դրա համար էլ նրանք զանգահարում են բանկերին ու հայտնում ներքին ինֆորմացիան: Ժամը 13:00 սկսած դրամը փոխանակվում է 380-390 դրամով: Իսկ Կենտրոնական Բանկը երեկոյան ժամը 16:00 (հաջորդ օրվա կուրսը որոշելու պահը) վերլուծելով "լողացող կուրսի" պայմաններում բանկերի կողմից սահմանված 'կուրսը', "ուզած-չուզած" դոլարի փոխարժեքը սահմանում է 372 դրամ:
Ի՞նչ է ստացվում: Փաստորեն ԿԲ հասավ իր ուզածին` չստանձնելով ոչ-մի պատասխանատվություն: Կուրսը դեռ լողացող չէ, պարզապես լողացվում է:

Այս ամենն իմ վերլուծությունն է ու իմ մտքի արգասիքը: Փաստերն ապացուցելու հնարավորություն չունեմ ու չեմ էլ պատրաստվում ապացուցել:

Полегчало
[info]smbatgogyan
Пару дней назад читал в френд-ленте следующее

>> Напряженка с курсом доллара напрямую связано с ближайшим митингом и лишь косвенно с кризисом.

Эх! Если бы смог правильно трактовать это предложение... И действительно, после митинга вся напряженка исчезла. Если вчера думал и переживал, что произойдет, то уже сегодня все ясно, как день. И впрямь напряженка испарилась!

How the logos will look like when the crisis is finally over
[info]smbatgogyan
Полсе того как пятый раз получил письмо со следующими рисунками, решил поделится с вами










Все )

Home