Սակայն մենք համախմբվեցինք, որ ամպերի մեջ իրար չկորցնենք ու ելանք հարավային գագաթի թամբի վրա: Դա մարտահրավեր էր: Մունետիկները հեռացան ձեռյնունայն, իս բնությունը երեք կողմից ուղարկեց իր հետևակին` սև ամպերին: Երկու ժամից նրանք մեզ կհասնեին, այդքան ժամանակ էլ անհրաժեշտ էր գագաթին հասնելու համար: Դանդաղ ու սահուն տեմպով միասին առաջ էինք շարժվում: Գագաթը երևաց, ևս հինգ րոպե և մենք այնտեղ էինք: Նստեցինք: Ցուրտ էր: Սոված էինք: Մրսում էինք: Դողացող ձեռքերով մի-մի հատ բրդուճ կերանք, ու մարդկանց դեմքերին ժպիտ հայտնվեց: Դա վերջին կաթիլն էր, բնությունը չդիմացավ ու գոռաց: Երկինքը լուսավորվեց: Երեսուն մարդկանցով վեր կացանք, հեծնեցինք մեր հետ վերցրած ցելոֆանե տոպրակներն ու սկսեցինք իջնել: Ձյան հաստ շերտի վրա, ցելոֆանին նստած, գահավիժում էինք ցած: Արագածը դարձավ Ծաղկաձոր, ցելոֆանը` սահնակ: Ու այդ պահին սկսվեց կարկուտը: Հսկայական արագության տակ կարկուտը դաղում էր դեմքերս, բայց ոչ-ոք մտադիր չէր կանգ առնել: Կես ժամից լճի մոտ էինք: Բոլորի շալվարները ջրի մեջ կորած էին: Նստեցինք մեքենաներն ու ... Երևան: Արև: Տաք: Ու երեսուն հոգնած, բայց գոհ ու ժպտացող մարդիկ:
Նկարներ
http://picasaweb.google.com/osipova.ali
http://picasaweb.google.ru/david.gaspar
