[info]smbatgogyan


Արդեն 3-րդ շաբաթն է հայտնի մտքեր են ինձ այցելում


Previous Entry Add to Memories Tell a Friend Next Entry
CQG սերիա
[info]smbatgogyan
ՄԻ անգամ Սևանն ասաց, որ վրացիները չեն ձգտում իրենց ավտոմեքենաների համար GOLD համարներ ունենալ: Այդ իսկ պատճառով այնտեղ ավտոմեքենաների համարներ աճուրդով չեն վաճառվում: Այնտեղ կա համար վերցնելու երկու տարբերակ, վճարում ես 20 լարի ու տալիս են առաջին իսկ պատահածը, կամ էլ վճարում ես 45 լարի ու ընտրում ցանկացած ազատ համար: Վրացիները նախընտրում են առաջին տարբերակը, իսկ վրաստանի հայերը` երկրորդ:

Եթե վրաստանում հանդիպեք XDR, BOZ,... սերիաների համարներ, ապա իմացեք, որ ղեկին նստած է վրացի: Իսկ եթե հանդիպեք DON, TON, IJI, OOQ, ARM,... սերիաների համարներ, ապա ղեկին հայ է: Օրինակ, Սևանի մեքենայի համարն է ZIG-777, իր հոր մեքենայինը NAT-111, իսկ մյուս քեռուս որդունը SJL-777:
Բայց վերջին անգամ մի տարօրինակ համար տեսա ` CQG սերիայով: Այդ համարը պարզ չէր, վրացու է պատկանում, թե՞ հայ ծրագրավորողի:

Հաստատ մերոնցից կլիներ: Եսել մի քանի օր առաջ Երևանում մտնելու էի մի ուրիշ BMW-ի հետույքը, որի համարները սկսվում էին GEV-xxx.

Նույն թեմայի հետ կապված ժամանակին նկարել էի...
http://users.livejournal.com/__wolf__/4687.html

Yes minchev hima chem haskanum 'tarbervogh' hamar unenalu pahanj@. Yes nakh@ntrum em inchqan hnaravor e anhayt mnal - jishtn asatz, yes yerbeq chem imacel te im avtoneri hamarner@ inch en.


Home