[info]smbatgogyan


Արդեն 3-րդ շաբաթն է հայտնի մտքեր են ինձ այցելում


Նոթբուքիս դեսկթոփը
[info]smbatgogyan

Շան լակոտի ինչն եմ ասել
[info]smbatgogyan

Гандбол Франция-Ирландия
[info]smbatgogyan
Чтобы посмотреть как Анри из оффсайда, дважды сыграв рукой, сделал голевую передачу, в Ютубе надо искать не "France Ireland football", а просто "France Ireland handball".

Особенно ясно видно в момент 0:44-0:46

PS. Хиддинка опять остановили за шаг до финала. Тенденция, однако.

Աչո, աչո, .. աչոնից եմ լսել
[info]smbatgogyan
На ху, на ху, ...... на хуторе мы были,
И ба, и ба,......... и бабочек ловили,
Под жо, под жо,......под желтыми цветами,
Нас ра, нас ра,......нас радует весна

Նամակ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի պրոֆ.բյուրոյից
[info]smbatgogyan
Уважаемые коллеги.

Довожу до вашего сведения, что в бывшей столовой ИФИ бывший сотрудний ИФИ Г... продает яблоки по цене 1500 драм/ящик ~ 25 кг. Качество яблок нужно проверить. Членам профсоюза скидки он не обещает, а вот под Новый Год фрукты гораздо дешевле магазинной цены обещает.

От Профбюро,
А... К....

Հարց
[info]smbatgogyan
Ո՞վ կարող է ասել, թե Հայաստանում որտեղ կարելի է ճարել asp.net հոստինգ:

Կենտրոնական բանկի նոր որոշումը
[info]smbatgogyan
http://www.cba.am/CBA_SITE/downloads/Press_release_ARM/vor_20.10.09.pdf


Հոկտեմբերի 20-ին ՀՀ Կենտրոնական բանկն ընդունել է նոր որոշում: Կարդացեք այդ որոշման 2.2) դրույթը: Իմ հասկանալով, ՀՀ բանկերը պետք է մոտակա վեց ամիսների ընթացքում իրենց կապիտալում չունենան ավելի քան 7% արտարժույթ: Դրանով, փաստորեն, բանկերին ստիպում են ազատվել իրենց արտարժույթից: Դրանով հավանաբար պայմանավորված վերջին օրերին դոլլարի կուրսի թեթևակի անկումը:
Այժմ բանկերը շահագրգռված կլինեն պահել դոլլարի կուրսը, որպեսզի իրենց կապիտալը չորակազրկվի:
Կապրենք, կտեսնենք թե ինչ է լինելու:

Կոմիտասի մահվան տարելիցը
[info]smbatgogyan
Հոկտեմբերի 22-ին Կոմիտասի մահվան տարելիցն էր: Երեկոյան գնացել էի պանթեոն: Կանգնած էր Կոմիտասի արձանը` վեհ, միայնակ, բայց մոռացված:

Կար այսպիսի ֆուտբոլիստ
[info]smbatgogyan

Սաֆարովից առաջ եղել է Ասալա
[info]smbatgogyan
Երկու օր առաջ "Կենտրոնով" ալիքով Պետրոսի մոտ քյալլա էին տալիս ֆուտբոլային մեկնաբան Սուրեն Բաղդասարյանը, մի ջահել տղա ու մի կին լրագրող: Դեռ ամեն ինչ յոլա, բայց հենց որ հարցը հասավ Հրանտ Դինքին ու Գուրգեն Մարգարյանին, ջահել տղան ասաց.

- Նախքան իրենց մեղադրելը պետք չէ մոռանալ, որ մենք էլ Ասալա ենք ունեցել:

Մի քանի ամսից, մեկ էլ տեսար սկսին ցեղասպանությունն արդարացնել նրանով, որ "ՄԵՆՔ ԷԼ ԹՈՒՐՔԵՐԻՆ ԵՆՔ ՍՊԱՆԵԼ"

Նորմալ ա, ժամանակի ընթացքում Թ-ն էլ կավելացնեն
[info]smbatgogyan

(no subject)
[info]smbatgogyan
Փողոցում տեսա Մարկ Գրիգորյանին [info]markgrigorian: Բարևեցինք, ժպտացինք ու անցանք:
Նա էլ մնաց լոկ վիրտուալ: Ամբողջ կյանքումս միայն Աչոնն է եղել, որ վիրտուալից դարձել է իրական:
Միգուցե մոտս ապավիրտուալանալու ֆոբիա կա:

Էլի շախմատը հաղթում են
[info]smbatgogyan
Գաբրիել Սարգսյանն ու Վլադիմիր Հակոբյանի համար բարի ավանդույթ է դարձել թիմային մրցույթների ժամանակ ցուցաբերել հիասքանչ շախմատ: Ավանդույթը շարունակվում է նաև Եվրոպայի ակումբային մրցաշարում, որտեղ ՄԻԿԱ ակումբը ներկայացված է Հայաստանի հավաքականով: Երկրորդ և երրորդ տուրերում Միկան հաղթեց Գաբրիել Սարգսյանի հաղթանակների շնորհիվ: Իսկ ահա երեկ Արոնյանը, Պետրոսյանն ու Սարգսյանը ոչ-ոքի խաղացին, Վլադիմիր Հակոբյանը հաղթեց, իսկ Զավեն Անդրեասյանը պարտվեց: Ամեն ինչ պետք է որոշվեր Արման Փաշիկյանի պարտիայում, որտեղ հայ շախմատիսիտը պարտվում էր: Եվ ահա, սուղ ժամանակի պայմաններում մրցակիցը թույլ տվեց կոպիտ սխալ և կորցրեց նավակը: Այսպես պարտված տուրը վերածվեց հաղթանակածի:

Հարևանության դասերը
[info]smbatgogyan
Բնակվում ենք իններորդ հարկում: Մի օր ութերորդ հարկի հարևանն եկավ ու խնդրեց, որ թույլատրենք իններորդ հարկի և տանիքի արանքում փոքրիկ խորդանոց սարքեն: Մայրս դեմ էր, հայրս չեզոք, բայց թույլատրեցին: Կառուցեցին խորդանոցը` իրենց ասածից մեծ: Բայց դե հարևաններ ենք, պետք է յոլա գնանք: Անցավ ժամանակ: Այդ հարևանները մեկնեցին ԱՄՆ, եկան իրենց հեռավոր բարեկամները: Սրանք էլ քանդեցին այդ խորդանոցն ու ավելի մեծը սկսեցին կառուցել: Սկսվեցին անախորժությունները:

Հայ-թուրքական պատմաբանների հանձնաժողովի նպատակների շուրջ ամեն ինչ մշուշոտ է: Հենց դա էլ մտահոգիչ է: Առ այսօր ոչ-ոք կոնկրետ չի հայտարարել, թե ինչ նպատակներ է հետապնդելու պատմաբանների հանձնաժողովը: Նույնիսկ եթե այն ստեղծվի աննպատակ, վստահ եմ, որոշ ժամանակ անց նրա հիմքում կդրվեն նպատակներ, իսկ եղածները հանգիստ կփոխվեն: Չէ՞ որ ամենադժվարը հանձնաժողովի ստեղծումն է: Իսկ սա "Մարտի մեկի" հանձնաժողով չէ, որ ոնց ուզենան բացեն, ինչ ուզենան անեն ու ինչ ուզենան ներկայացնեն:

Տրամաբանական խնդիր 6
[info]smbatgogyan
Շախմատի մրցաշարին մասնակցում են 8 շախմատիստ, որոնցից բոլորն իրար հետ խաղում են մեկական անգամ: Մրցաշարի ավարտին պարզվում է, որ բոլոր մասնակիցները վաստակել են տարբեր քանակությամբ միավորներ, իսկ երկրորդ տեղը գրաված մասնակիցը հավաքել է նույնքան միավոր, որքան 5,6,7 և 8 տեղերը գրաված շախմատիստները միասին:
Հարց: Ինչպե՞ս են իրար հետ խաղացել 3 և 7 տեղերը գրաված շախմատիստները:

System Requirements. Իմանալ, որ հաղթանակի դեպքում վաստակում են 1 միավոր, իսկ ոչ-ոքիի դեպքում 0.5 միավոր:

նախապայմաններ չկան
[info]smbatgogyan
կան նախապահանջներ

Ռեանիմանիան ունի ռեանիմացիայի կարիք
[info]smbatgogyan
Շաբաթ օրը սկսվեց Ռեանիմանիա2009-ը: Մտահղացումը լավ, իրականացումը` վատ:

Այն ինձ համար սկսվեց 18:30` Նարեկացի արվեստի կենտրոնում: Դահլիճում հինգ հոգի էինք, իսկ կազմակերպիչներից ոչ-ոք չկար: Կենտրոնի աշխատողներից մեկից տեղեկացանք, որ մի տղա կար, գնաց դիսկը բերելու: Սպասեցինք, 19:00 եկավ դիսկով տղան ու միացրեց: Չորս հատ երեք րոպեանոց հոլովակներ էին, որոնք կարելի էր յութուբով նայել:
Հետո "Մոսկվա" կ/թ-ում էի: Դրսում որտեղ բացօթյա ներկայացում էր, իսկ կինոթատրոնի աստիճանների մոտ երեխա էր ուշաթափվել: Իսկ ներսում բացման անշուք ու անբովանդակ արարողությունն էր: Երբ սկսվեց մուլտֆիլմը, պարզվեց, որ հայերեն սուբտիտրերը հավաքել է հայերենից առանձնապես գիտելիք չունեցող մարդ, իսկ ստուգել է ավելի անգրագետ մեկը: Ու ամենաահավորն այն էր, որ սուբտիտրերը ցուցադրվում էին ոչ թե մուլտֆիլմի էկրանի ներքևում, այլ հենց էկրանի վարի մասում: Այդ իսկ պատճառով հաճախակի անհնար էր լինում կարդալ սպիտակ ֆոնի վրա հայտնված բառերը: Գոնե լավ է, որ մուլտֆիլմն էր շատ լավը:
Այսօր էլ վիճակն առանձնապես չէր տարբերվում երեկվանից: Նաիրի կինոթատրոնում կար երկու ցուցադրություն 15:00 և 17:00 (երկուսն էլ նույն դահլիճում): Միայն ասեմ, որ 15:00 գերմանական ֆիլմերի ցուցադրությունն ավարտվեց 17:30 ու խեղճ Բրունո Բոզետտոյի երկրպագուները ստիպված էին դրսում սպասել:

Հայերի անհավանական արկածները Փարիզում
[info]smbatgogyan

Անլուրջ միտք
[info]smbatgogyan
Պատկերացրեք, որ որոշում ընդունեն, որ երեք անգամ պողոտա կատեգորիայի փողոցը սխալ անցնելու դեպքում զրկում են ... ՀՀ քաղաքացիությունից: Ծածաղելու է թվում, բայց մեկ էլ տեսար ընդունեցին:

Մեղավորը
[info]smbatgogyan
Եթե հայ-թուրքական բանակցությունները հայերի համար վատ ավարտվեն, ապա մեղավոր կճանաչվի ՈՒԵՖԱ-յի այն չինովնիկը, որի թեթև ձեռքով Հայաստանն ու Թուրքիան ընկան միևնույն խմբում

Home